Թուրքիան խոչընդոտել է Դենիզ Յուջելին ստանալ Գերմանիայի հյուպատոսական աջակցությունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան Գերմանիային թույլ չի տվել հյուպատոսական օգնություն տրամադրել գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին, ով ձերբակալվել էր նախօրեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանիայի դեսպանությունը դիմել է թուրքական իշխանություններին Յուջելին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցով, քանի որ լրագրողը Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացի է: Սակայն թուրքական կողմը հաշվի է առել միայն նրա թուրքական քաղաքացիությունը և մերժել է Գերմանիայի հյուպատոսարանի պահանջը:
Առաջին մերժումից հետո Գերմանիայի դեսպանատունը երկրորդ դիմումն է ներկայացրել` այս անգամ ակնկալելով դրական պատասխան:
Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը փետրվարի 28-ին կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Այստեղ նրան հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Բացիայդ, նշվել է, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխուÕ ´:
Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաևահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:



