ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտ Է համարել վերանայել Եվրոպայում սովորական զինուժերի պայմանագիրը
МЕЖДУНАРОДНОЕ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կարծիք Է հայտնել, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) հնացել Է եւ վերանայման կարիք ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպառազինությունների վերահսկողության գործիքներն արդեն այնքան Էլ լավ չեն գործում եւ վերանայման ու վերաիմաստավորման կարիք ունեն»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ «ԵՍԶՈՒՊ-ը շատ պարամետրերով հնացել Է» եւ «պատշաճ կերպով չի գործում»: «Տեսնենք՝ կկարողաանք արդյոք ներկա պայմաններում նոր պայմանավորվածություններ մշակել սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ: Ես դրանում վստահ չեմ, շատ դժվար կլինի հասնել ինչ-որ բանի, որը կփոխարինի ԵՍԶՈՒՊ-ին»,- ասել Է Զանիերը:
Նա նշել Է, որ նախագահել Է ԵՍԶՈՒՊ-ի արդիականացման շուրջ բանակցությունները, բայց ադապտացված պայմանագիրը, որը 1999 թվականին ստորագրվել Էր Ստամբուլում, այդպես Էլ չվավերացվեց: Այժմ, կարծում եմ, շատ ավելի դժվար կլինի նման ինչ-որ բանի հասնել»,- հավելել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна
3
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
4
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



