Մալայզիայի դատարանը երկու կանանց մեղադրանքներ է առաջադրել Կիմ Չեն Նամի սպանության գործով
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի դատարանը մեղադրանքներ Է առաջադրել Վիետնամի եւ Ինդոնեզիայի երկու քաղաքացուհիների Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի աառաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության գործով: Այդ վճիռը կայացրել Է Սեպանգ քաղաքի ստորին ատյանի դատարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: Երկրի օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածով կատարված հանցագործության համար առավելագույն պատիժը կախաղանով մահապատիժն Է: Պատժի առավելագույն չափի վերաբերյալ դատավճիռ կարող Է կայացնել սոսկ թագավորության Գերագույն դատարանը:
Ինչպես մարտի 1-ին լրագրողներին հայտնել Է Ինդոնեզիայից ամբաստանյալի փաստաբանը, «գործով դատական քննությունը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի ամիս անց»:
Կիմ Չեն Նամի մահվանից հետո մեկ օրվա ընթացքում Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել Է Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացուհի Սիթի Այսիային եւ Վիետնամի 29-ամյա քաղաքացուհի Դոան Թհի Հուոնգին:
Նրանք պնդել են, թե չեն իմացել մահափորձի մասին, այլ պատրաստվել են մասնակցելու անհայտ անձի հետ կատակին: Սակայն իրավապահ մարմինները համոզված են, որ կանայք գիտակցաբար են թունավորել Կիմ Չեն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



