ՀՀ և Իրանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունների պետերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ОБЩЕСТВОԵրեւանում փետրվարի 27-28-ին կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական 11-րդ համատեղ նիստը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են ՀՀ արտգործնախարարության, ինչպես նաև ՀՀ արդարադատության, կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները։
Նիստի մասնակիցները քննարկել են 2015թ․ Թեհրանում կայացած հյուպատոսական 10-րդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց իրավասությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը։
Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանն ու ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Ալի Չեգինին ստորագրել են փոխըմբռման հուշագիր։



