ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված համատեղ հանրահավաք են հրավիրում
ПОЛИТИКАՀայ ազգային կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցությունները հանրահավաք են հրավիրում՝ նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտողար Արամ Մանուկյանը:
«Մարտի 1-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում մենք Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ միասին հրավիրում ենք հանրահավաք՝ նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: Հանրահավաքից հետո տեղի կունենա նաև երթ՝ Ազատության հրապարակից Մյասնիկյանի արձանի մոտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նաև հավելեց, որ դա չի լինելու քաղաքական հանրահավաք, ինչպես նաև նախընտրական քարոզչություն չի լինելու՝ քաղաքացիներին կոչ անելով ժամը 18:00-ին լինել Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին:



