Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում
ОБЩЕСТВОՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանն ընդունել է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանի խորհրդական Դիեգո Ռուիզ Ալոնսոյին և Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս տիկին Արմինե Ադամյանին, այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլ ի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը և աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արտավազդ Թարխանյանը, քննարկվել են համագործակցության թեմաներն ու ձևաչափերը։
Այդ համատեքստում ներկայացվել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնցից նախընտրելիների վերաբերյալ առաջիկայում բանակցային քննարկումներ կծավալվեն:



