Պենտագոնը ԻՊ-ի նկատմամբ «արագ հաղթանակի» պլան Է ներկայացրել Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, նախագահ Դոնալդ Թրամփի ցուցմանը համապատասխան, Սպիտակ տուն Է ներկայացրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի նոր պլանի նախագիծը, այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
Նա իրազեկել Է, որ նոր պլանի նախագիծն Սպիտակ տուն Է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը: Այն նախատեսում Է «արագորեն պարտության մատնել ԻՊ-ին»: Դիտորդները կարծում են, որ պլանի նախագիծը կարող Է ներառել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորակազմի ավելացման առաջարկություններ:
Ավելի վաղ, բնութագրելով ահաբեկչական կազմակերպություններից բխող սպառնալիքը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել Է. «Դա ոչ միայն Սիրիան ու Իրաքն են, դա անդրտարածաշրջանային սպառնալիք Է»:
Գեներալը նշել Է, որ ահաբեկիչների դեմ զինված պայքարն անհրաժեշտ Է զուգորդել դիվանագիտական ջանքերի հետ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



