SpaceX-ն զբոսաշրջիկներ Է ուղարկելու դեպի Լուսին
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել Է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
«Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել Է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար են մուծել դեպի Լուսին թռիչքի համար»,- հայտարարել են ընկերությունում:
Պոտենցիալ տիեզերական զբոսաշրջիկների անունները SpaceX-ում չեն հայտնել: Մոտ ժամանակներս նրանք պետք Է բժշկական հետազոտություն անցնեն, տարեվերջին, ինչպես սպասվում Է, նրանք կսկսեն պատրաստվել թռիչքին:
Ընկերությունում նշել են, որ Լուսնի շուրջը ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այլ անձինք:
Լուսնի շուրջը թռիչքի համար պլանավորվում Է օգտագործել Falcon Heavy նոր տանող հրթիռը, որի առաջին մեկնարկը պլանավորված Է 2017 թվականի ամռանը, ինչպես նաեւ Dragon օդաչուավոր տիեզերանավը: SpaceX-ը մտադիր Է տիեզերանավն արձակել Ֆլորիդայի նահանգի Քանավերալի հրվանդանի այն նույն մեկնահրապարակից, որն օգտագործվել Է 1960–1970-ական թվականներին «Ապոլոն» լուսնային ծրագրի առաքելությունների համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



