Կալիֆոռնիայում Cessna 310 ինքնաթիռն ընկել Է բնակելի տների վրա, կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՉորս մարդ Է զոհվել, եւս երկուսը վերքեր են ստացել այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ մի ինքնաթիռ ընկել Է բնակելի տների վրա: Այս ճշտված տվյալները ներկայացրել Է քաղաքի հրշեջ վարչության պետ Մայքլ Մուրը:
«Հայտնաբերվել Է չորս մարդու մարմին»,- ասել Է Մուրը. Նրա խոսքով՝ օդանավում եղել են հինգը՝ երկու ամուսիններ եւ երեք դեռահասներ: Ըստ առկա տվյալների՝ նրանք վերադառնում Էին միջոցառումից, որը տեղի Է ունեցել ոչ հեռու գտնվող «Դիսնեյլենդ» զբոսայգում:
Դեռահասներից մի աղջիկ աղետի հետեւանքով աննշան վնասվածքներ Է ստացել: Լուրջ վերքեր Է ստացել այն տներից մեկի բնակիչը, որոնց վրա ընկել Է ինքնաթիռը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես նշվում Է, Cessna 310 թեթեւ երկշարժիչավոր ինքնաթիռը, որը Ռիվերսայդի մունիցիպալ օդանավակայանից ուղեւորվում Էր Սան Խոսե, աղետի Է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց: Երկու մասնավոր տներում, որոնց վրա ընկել Է ինքնաթիռը, հրդեհ Է սկսվել, դրանք գրեթե ամբողջովին այրվել են:
Ինքնաթիռի կործմանման պատճառները հայտնի չեն: Համերկրային ավիացիոն վարչությունը պատահարի հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



