Եվրամիության խորհուրդը հաստատեց Վրաստանի համար այցագրերի չեղարկումը
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության խորհուրդը Էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարների մակարդակով փետրվարի 27-ին պաշտպանել Է այցագրային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել Է Facebook-ի իր Էջում: «Եվրամիության խորհուրդը հաստատել Է այն կարգավորման փոփոխումը, որը նախատեսում Է անայցագիր ռեժիմի սահմանում Վրաստանի քաղաքացիների համար»,-գրել Է Կվիրիկաշվիլին:
Սա վերջին փուլերից մեկն Է Եվրամիության կողմից Շենգենյան գոտու երկրներ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի գործարկման ճանապարհին: Սահմանված ընթացակարգերի համաձայն, համապատասխան օրենսդրական փոփոխությունները պետք Է Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվեն այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի նախագահող երկրի ներկայացուցիչը (Մալթա): Փաստաթղթի ստորագրումը պլանավորվում Է մարտի 1-ին: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հտո 21-րդ օրը: Կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի Շենգենյա գոտու երկրներում գտնվել 90-ից մինչեւ 180 օր:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



