Գերմանացիների ավելի քան 40 տոկոսը կցանկանար Շուլցին տեսնել ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում. Spiegel
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի բնակիչների ավելի քան 40 տոկոսը կցանկանար ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում տեսնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցին, այլ ոչ թե գործող կանցլեր Անգելա Մերկալին, որը ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի ղեկավարն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են նոր հարցման տվյալները, որը Spiegel հանդեսի համար անցկացրել Է Civey հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտը:
Հարցման մասնակիցներին առաջարկվել Էր ընտրություն կատարել Շուլցի եւ Մերկելի միջեւ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցվածների 43,5 տոկոսը նախընտրել Է, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Գերմանիայի կանցլեր դառնա Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը: Մերկելի օգտին արտահայտվել Է մասնակիցների 37,9 տոկոսը: Գրեթե 19 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել երկու թեկնածուների հարցում:
Առավել մեծ աջակցությունը Շուլցն ստացել Է «Ձախերի» (74 տոկոս) եւ «Կանաչների» (65 տոկոս) կողմնակիցներից: Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) կողմնակիցները, ընդհակառակը, նախընտրել են Մերկելին (53 տոկոս): «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետեւորդների ճնշող մեծամասնությունը չի կարողացել ընտրել առաջարկված տարբերակներից որեւԷ մեկը (63 տոկոս), իսկ նրանց 19 տոկոսը, որոնք, այնուամենայնիվ, կարողացել են կողմնորոշվել, նախապատվությունը տվել Է Մերկելին, 17,6 տոկոսը՝ Շուլցին:
Առցանց-հարցումն անցկացվել Է 2017 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 26-ը: Հետազոտությանը մասնակցել Է շուրջ 5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունն ընդհանուր արդյունքի համար կազմում Է 2,5 տոկոս:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



