Նովրուզին ընդառաջ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` նվիրված Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, “Տուր Ինֆո” ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչներ:
Քննարկումն անցկացրել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:



