Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Սահմանն ինձ է սպասում. ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբենը` առողջական վիճակի և բուժման գումարը գողացողի մասին

ОБЩЕСТВО

Asekose.am-ը գրում է

Զոհված ընկերներ, կյանքի ու մահվան պայքար, ֆիզիկական մեծ ցավ… 2016 թվականի ապրիլ ամիսը Թալիշում ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը երբեք չի կարողանա մոռանալ: Օրեր առաջ իր 20-ամյակը տոնած Ռուբենը, սակայն, կյանքի հանդեպ լցված է անսահման լավատեսությամբ , ոչինչ չի կարողացել նրան կոտրել:  «Կրկին հաղթելու եմ»,- վստահորեն նշում է Ռուբենն ու խոստովանում, որ ծառայելու ցանկությունն ավելի է մեծացել:

-Ռուբեն, տևական ժամանակ է, ինչ բուժում եք ստանում Գերմանիայում: Նախ կցանկանայի տեղեկանալ` ի՞նչ փոփոխություններ կան Ձեր առողջական վիճակում:

-Նախ նշեմ, որ անչափ շնորհակալ եմ Էրեբունի ԲԿ-ի նվիրված ու սրտացավ բժիշկներին, ովքեր փրկեցին կյանքս: Գերմանիա տեղափոխվելուց հետո ազատվեցի շնչառական խողովակից, սկսեցի ազատ խոսել, մինչ այդ շշուկով էի խոսում: Ձախ ձեռքս սկսեցի շարժել, որի շնորհիվ կարողանում եմ էլեկտրական սայլակով ինքնուրույն տեղաշարժվել, հեռախոս օգտագործել, երբեմն հատուկ սարքի օգնությամբ փորձում եմ ինչ -որ բան ուտել… Զգում եմ որ շարժը գնալով ակտիվանում է, աշխատում եմ ինձ վրա, որպեսզի դաստակս ու մատներս նույնպես շարժվեն: Վերականգնողական թերապիաների եմ մասնակցում, մեջքս որոշ չափով կարողանում եմ պահել:

-Բժիշկների կարծիքով` Դուք ե՞րբ վերջնականապես ոտքի կկանգնեք և կկարողանաք վերադառնալ Հայաստան:

-Ասում են, որ երկար ժամանակ է պետք, ստույգ ժամկետ չեն կարող նշել: Բայց շատ եմ ուզում վերադառնալ Հայաստան, հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի ոտքի կանգնեմ ու հետ գամ:

 -Գիտեմ, որ օրեր առաջ նշել եք Ձեր ծննդյան 20-ամյակը: Վստահ եմ, որ այն բոլոր առումներով տարբերվել է նախորդներից:

-Իսկապես տարբերվում էր…Օրս իսկական տոն դարձրին այստեղի հայերը, արդեն հարազատ դարձած մարդիկ, որոնց անչափ շնորհակալ եմ մշտապես իմ կողքին լինելու ու շուրջս ջերմ մթնոլորտ ստեղծելու համար:

-Ռուբեն, Ձեր` Գերմանիայում բուժում ստանալու հետ կապված ֆինանսական հարցերը լուծելու գործում ինչ դեր ունեն ՀՀ և ԱՀ ՊՆ նախարարությունները:

-Ժողովուրդս, կլինի նախարար թե հասարակ քաղաքացի, օգնել են իրենց չափով, ինչի համար շնորհակալ եմ:Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Գայանե Մուրադյանին, ով միշտ կողքիս է եղել առաջին իսկ օրվանից:  

-Ռուբեն, չեմ կարող չանդրադառնալ նաև նրան, որ մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Ձեր մայրը ստիպված դիմել է գերմանական իրավապահներին՝ որպես հայրենակցի խաբեության զոհ, քանի որ հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանը գրպանել է Ձեր բուժման համար հավաքված գումարը, ինչից հետո, սակայն, բժիշկը հանդես եկավ հերքումով: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, արդյո՞ք որևէ մեկը ենթարկվեց պատասխանատվության:

-Ենթարկվեց պատասխանատվության, բայց այդ մասին չեմ ցանկանա մանրամասնել:

-Ձեր մորաքույրը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արթուր Աբրահամի հանձնարարությամբ Ձեզ անընդհատ այցելում է նրա ընկերը: Հետաքրքիր է, ըստ Ձեզ` ո՞րն էր այցելությունների նպատակը: Արթուրն անձամբ այցելե՞լ է Ձեզ:

-Արթուր Աբրահամն ինձ անձամբ չի այցելել:

-Ռուբեն, ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցների կյանքը դրանից հետո կարծես բաժանվեց 2 մասի, գրեթե բոլորն մասնակիցներն են նշում այդ փաստը: Դուք անձամբ ինչպես կարողացաք հաղթահարել այն բոլոր դժվարությունները:

Ֆիզիկականս դեռ հաղթահարման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է մինչ պատերազմը և պատերազմից հետո իմ ներաշխարհի փոփոխությանը, պետք է ասեմ, որ եթե առաջ ավելի թռուցիկ էի վերաբերվում կյանքին, այժմ ինձ համար կարևոր է կյանքի ամեն րոպեն, վայրկյանն ու ակնթարթը… Երբեք չի մոռացվի, պատերազմը, այն իր մարդկային կորուստներով դառը հետք թողեց բոլորիս հիշողության մեջ… Հիմա ծառայելու ցանկությունս ավելի է մեծացել, սահմանը ինձ է սպասում, դեռ վրեժ ունեմ՝ ինձ համար, զոհված ընկերներիս համար:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»