Չեխիայում հարձակվողը փրկել է դարպասապահի կյանքը, որի լեզուն կուլ էր գնացել
СПОРТ«Սլովացկոյի» հարձակվող Ֆրանսիս Կոնեն Չեխիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Բոհեմիանս 1905»-ի հետ խաղի ժամանակ (0:0) փրկել է մրցակցի դարպասապահ Մարտին Բերկովեցի կյանքը, հայտնում է 1iSport.cz-ը:
Առաջին խաղակեսում դարպասապահը տուժել է իր թիմի պաշտպանի հետ բախման արդյունքում: Բերկովեցի լեզուն կուլ էր գնացել, և Կոնեն ֆուտբոլիստին առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Խաղից հետո Տոգոն ներկայացնող հարձակվողը պատմել է, որ սա արդեն 4-րդ անգամն էր, երբ ինքը խաղադաշտում բուժօգնություն է ցուցաբերել:
Բերկովեցը, որն այդ գիշերն անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, շնորհակալություն է հայտնել Կոնեին՝ իրեն օգնելու համար:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



