ՀՀ-ՆԱՏO համագործակցությունը շատ արժեքավոր է. ներկայացուցիչ
ОБЩЕСТВОՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսն այսօր Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ-ՆԱՏO համագործակցությունը շատ արժեքավոր է:
«ՆԱՏՕ-ն արդեն պատրաստվում է Վարշավայում մեկուկես տարի անց կայանալիք գագաթաժողովին»,-ասաց Գերլինդա Նեուսը, նշելով, որ աշխարհը ներկայումս լարված է, ու չի բացառվում, որ մյուս տարվա կեսերին Վարշավայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ իրավիճակն աշխարհում շատ ավելի լարված լինի:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի պայմաններում կայուն եվրոպական հարևանության համար երկար ժամանակ է պետք:
«ՌԴ Նախագահ Պուտինի նպատակներից մեկն է թուլացնել ՆԱՏՕ-ն, բայց մինչ այս պահը մեծ հաջողություն չկա այդ ոլորտում, քանի որ պատժամիջոցների միջոցով մենք ջանացել ենք բարձրացնել մեր անվտանգությունը»,-հայտարարեց Գերլինդա Նեուսը:
Ըստ բանախոսի՝ ՆԱՏՕ-ն գործառնական նշանակություն պետք է ունենա բոլոր հարթակներում և չքննարկի, թե որ սպառնալիքն է առավել հրատապ, որը՝ ոչ, այլ պետք է գործողություններն իրականացնի զուգահեռ:



