Թրամփը Կոնգրեսում իր ելույթը կնվիրի ամերիկյան ոգու վերածնմանը
МЕЖДУНАРОДНОЕՓետրվարի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի գլխավոր թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այս մասին պատմել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ:
«Նրա ելույթի թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Նա առանձնակի ուշադրություն կդարձնի հասարակական անվտանգության հարցերին, ներառյալ սահմանի անվտանգության մակարդակի բարձրացումը, վետերանների խնամքի խնդիրներին, ինչպես նաեւ տնտեսական հեռանկարներին, այդ թվում՝ կրթությանը, աշխատատեղերի ստեղծմանը, առողջապահությանը, նորմատիվային-իրավական բազայի եւ հարկային համակարգի բարենորոգումներին»,- նշել Է նա:
Սփայսերն ընդգծել Է, որ Թրամփը շարունակում Է օրենսդիրների առջեւ ելույթի պատրաստման հանգամանալից աշխատանքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



