108 ընտրողի նույն անձնական տվյալներն ունեցող քաղաքացիներ կան. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզային վարչությունը օրերս մի հրապարակում է արել, ըստ որի` ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2–ի ընտրությունների նախնական ցուցակներում գոյություն ունեն 108 անհատական տվյալների համընկումով 216 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:
Մասնավորապես, նշված անձանց բոլոր անհատական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրն, ամիսն ու տարեթիվը ամբողջությամբ համընկնում են: Ոստիկանության անձնագրային և վիզային վարչության տրամադրած փաստաթղթում այնպիսի հետաքրքիր անունների ենք հանդիպում, որ մտածում ես՝ համընկնումներ լինում են, բայց այսպիսի՞: Օրինակ՝ այսպիսի համընկնում. 1937 թ. ծնված Խաչատրյան Տոսքին Գևորգի: Այս անուն–ազգանուն–հայրանուն–ով երկու ընտրող ունենք, և երկուսի միայն ծննդյան տարեթիվն է հայտնի: Կամ՝ Միրոյան Գյուլիզար Սուտոյի, ծնված 1939 թ. հունվարի 20–ին: Այս անձնական տվյալներն ունեցող նույնպես երկու ընտրող ունենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



