Գեղարքունիքի մարզում ձեւավորվել են 155 ընտրական տեղամաս
ОБЩЕСТВО 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 8 ընտրական տարածքի սպասարկման համար ձեւավորել է տարածքային 3 ընտրական հանձնաժողով, որոնց որոշմամբ Գեղարքունիքի մարզում արդեն ձեւավորվել են 155 ընտրական տեղամասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, 37 ընտրական տեղամաս ձեւավորվել է թիվ 19, 62 ընտրատեղամաս՝ թիվ 20 տարածքում եւ 56 ընտրատեղամաս՝ թիվ 21 տարածքում: «Թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը սպասարկում է Գեղարքունիքի մարզի 17 համայնքների, որոնցում ձեւավորված է 37 ընտրական տեղամաս:
Համայնքների ղեկավարների կողմից սահմանվել են տեղամասային կենտրոնները, իսկ թիվ 19 ՏԸՀ որոշմամբ հաստատվել եւ համարակալվել են ընտրական տեղամասերը: Ամեն ինչ արվել է ԿԸՀ կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ընտրատեղամասերում տեսանկարահանումների եւ կապուղիների ապահովման ուղղությամբ: Փետրվարի 21-ից սկսած՝ լիազոր մարմնի կողմից ընտրական ցուցակները տրամադրվել են տեղամասային կենտրոնների տիրապետողներին, որոնց կողմից դրանք արդեն տեղադրվել են տեղամասային կենտրոնների տեսանելի տեղերում՝ ընտրողների կողմից համընդհանուր ծանոթացման նպատակով: Մարտի 3-8-ը կկազմավորվեն տեղամասային ընտրական հանձնաժողովները»,- պատմեց թիվ 19 ՏԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



