ԵԱՀԿ-ն որոշել Է ավելացնել դիտորդների թիվն Ուկրաինայում
МЕЖДУНАРОДНОЕ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը մտադիր Է ավելացնել Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) դիտորդների թիվն Ուկրաինայում, ամրապնդել նրա տեխնիկական ներուժը, ինչպես նաեւ երկարացնել շփման գծի երկայնքով պարեկության ժամերը: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի նախագահ Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի կայքին:
Նա նշել Է բռնության միանգամայն անընդունելի մակարդակը, որը վերջին մի քանի օրերին դիտվում Է Ուկրաինայի արեւելքում:
«Անհրաժեշտ Է հասնել տեղի բնակչության կենսապայմանների բարելավման, հատկապես շփման գծի երկայնքով: Այդ կապակցությամբ չափազանց կարեւոր Է ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը եւ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցելը»,-նշել Է Կուրցը:
Փետրվարի 18-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել Է, որ Դոնբասում շփման գծի երկայնքով կարող են ստեղծվել անվտանգության շուրջ 20 գոտիներ: Նման որոշումը, նրա խոսքով, կպահանջի ՀՄԱ-ի դիտորդների թվաքանակը հասցնել հազարի, ինչը մանդատով թույլատրված առավելագույն մակարդակն Է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



