Սիրիացիների 85 տոկոսն աղքատության մեջ Է ապրում. ՄԱԿ
ОБЩЕСТВО Սիրիայում հակամարտության վեց տարիները երկիրը վերածել են ավերակների եւ հանգեցրել այն բանին, որ նրա բնակիչների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հիշեցրել Է, որ հաջորդ ամսին նշվելու Է Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը:
«Դիմակայության վեց տարիներն ամայացրել են երկիրը, նրա ժողովրդին, նրա երեխաներին: Սիրիացիների երկիրն ավերակների մեջ Է, նրանց մերձավորներն սպանվել կամ վիրավորվել են: Բնակչության մեծ մասը՝ շուրջ 13,5 մլն մարդ, պաշտպանության եւ հումանիտար օգնության սուր կարիք ունի: Սիրիացիների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ, ընդ որում բնակչության երկու երրորդից ավելին ծայրահեղ աղքատության ճիրաններում Է»,-ասել Է Օ՛Բրայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



