Հավուր պատշաճի հակահարված ենք տալու հակառակորդին. Վարչապետ
ОБЩЕСТВОՀայկական կողմը ադրբեջանական կողմին համապատասխան հակահարված կհասցնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, NEWS.am-ին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հավուր պատշաճի մենք հակահարված ենք տալու, դրա վերաբերյալ նախագահն արդեն արել է հայտարությունը»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում է յոթ տարին մեկ անգամ կատարվող Մյուռոնօրհնեքի արարողությանը:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրերը: Սեպտեմբերի 24-ին դրա հետեւանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհվել:
Սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:



