ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լավատես Է Ժնեւում Սիրիայի շուրջ մեկնարկող բանակցությունների հարցում
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն «զգուշավոր լավատեսություն» Է տածում միջսիրական բանկցությունների նոր փուլի նկատմամբ, որոնք այսօր մեկնարկում են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեակալ Ֆարհան Հակը:
Ավելի վաղ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնեւում լրագրողներին հայտարարել Է, որ բեկում չի ակնկալում առաջիկա քննարկումների ընթացքում, բայց հույս ունի, որ Դամասկոսը եւ ընդդիմությունը լրջորեն կքննարկեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքական կարգավորմանը:
Ինչպես հայտարարել Է Ֆարհան Հակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում Է հավատալ, որ Սիրիայի հակամարտությունը կարելի Է դադարեցնել 2017 թվականի ընթացքում: «Այդ հակամարտությունը չափազանց երկար Է շարունակվում եւ անչափ շատ ավերածություններ Է պատճառել, խաթարել Է հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Մեզ հարկավոր Է վերջ դնել դրան»,- ընդգծել Է նա:
Միջսիրիական բանակցությունները փետրվարի 23-ին Ժնեւում մեկնարկում են տասնամսյա ընդմիջումից հետո: Օրակարգում են կառավարության ստեղծումը, սահմանադրության պատրաստման ժամանակացույցը եւ ապագա ընտրությունները:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



