Facebook -ը արգելափակել է Ռուսաստանի նախագահի՝ համացանցի հարցերով խորհրդականի էջը
МЕЖДУНАРОДНОЕFacebook -ը արգելափակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համացանցի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոյի հաշիվը։ Այս մասին հայտնել է Կլիմենկոն իր «Վկոնտակտե» էջում։
Կլիմենկոյի խոսքով, նրա պրոֆիլի արգելափակման նախաձեռնությունը պատկանում էր ռուս գրող ու հեռուստահաղորդավար Ստանիսլավ Խանկիշիեւին, որը հայտնի է «Ստալիկ» մականունով։ «Ահա եւ հիվանդ ատամը։ Ստալիկն այնուամենայնիվ հասավ իր նպատակին։ Facebook –ը արգելափակել է ինձ, անցնում եմ «Վկոնտակտե»-ին»,-հայտնել էր խորհրդականը։
Դատելով հաղորդագրությանը կցված սքրինշոթից, Facebook-ի աշխատակազմը երեք օրով էր փակել Կլիմենկոյի սոցցանցի մուտքը։ Արգելափակման պատճառը Խանկիշիեւի էջից վերահրապարակումն էր, որից հետո գրողը մեղադրել էր նախագահի խորհրդականին հեղինակային իրավունքների խախտման մեջ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



