Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա. Պորոշենկո
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Ինչպես հաղորդում է «Գորդոն» պարբերականը, այս մասին նախագհը հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ագրեսիայի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել: Այդ սպառնալիքը ներթափանցում է ոչ միայն Դոնբասում մեր կողմից չվերահսկվող սահմանամերձ տեղամասերով, այլ կախված է ՌԴ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքի վրա: Դա ապացուցում է Ռուսաստանի կողմից թշնամական մտադրությունները»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տա իր երկրի սահմանն օգտագործել Ուկրաինայի դեմ գործողությունների համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



