Մոսկվան ԱՄՆ-ից ճշտումներ Է ակնկալում Սիրիայում անվտանգության գոտիների վերաբերյալ. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ԱՄՆ-ից ճշտումներ Է ակնկալում Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման նախաձեռնության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այդ թեման արծարծել ենք ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ փետրվարի 16-ին Բոննում կայացած իմ հանդիպման ընթացքում,-ասել Է նա:-Ամերիկյան կողմը հայտնել Է, որ այդ հայեցակարգն այժմ մշակման փուլում Է»:
«Մենք սպասելու ենք լրացուցիչ ճշտումների»,-հավելել Է Լավրովը:
Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը պետք Է համաձայնեցվի երկրի իշխանությունների հետ, ասել Է նախարարը:
«Բնականաբար, հանդես ենք գալու այն բանի օգտին, որ այդօրինակ բոլոր նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Սիրիայի տարածքին, համաձայնեցվեն սիրիական կառավարության հետ, այլապես, հավանաբար, այնքան Էլ դյուրին չի լինի դրանց կամ այլ քայլերի իրականացումը»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ Է քննարկել Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությունները:
«Պատրաստ ենք քննարկել նաեւ այլ առաջարկություններ, որոնք վերաբերում են Սիրիայում մեր փոխգործակցությանը»,-ասել Է նա:
Բանակցություններում քրդերի ներգրավումն անհրաժեշտ կլինի հետագա փուլերում, նաեւ ընդգծել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



