Իրանը Սիրիային կաջակցի մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը. Ռոուհանի
МЕЖДУНАРОДНОЕԻրանը կշարունակի աջակցել Սիրիային մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սիրիայի Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) նախագահ Հադիա Աբասի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Վերջին ամիսներին մենք Սիրիայում շատ դրական փոփոխությունների վկաներն ենք դարձել: Ահաբեկիչների նկատմամբ վերջերս տարած հաղթանակներն աշխարհում շատերին հարկադրեցին վերանայել Սիրիայում տիրող իրադրության իրենց գնահատականները: Իրանն առաջվա պես պաշտպանելու Է Սիրիայի ժողովրդին եւ օժանդակելու Է միջսիրիական բանակցային գործընթացի կարգավորմանը: Այդ աջակցությունը շարունակվելու Է մինչեւ լիակատար եւ վերջնական հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ»,-նշել Է նախագահը:
Իր հերթին Աբասն ասել Է, որ ահաբեկչության դեմ պայքարում հաջողությունները ձեռք են բերվել հիմնականում Իրանի աջակցության շնորհիվ: Նա հանդես Է եկել հօգուտ Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ կապերի հետագա ամրապնդման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



