Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները բացել են երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք այդ ընթացքում ամենասերտ կերպով դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մեր հարաբերությունները զարգացրել ենք երկկողմ ձեւաչափով, ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությունում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում»,-ասել Է Լավրովը ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախարարը նշել Է, որ ցուցահանդեսն առաջինը կդառնա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում:
«Մենք համաձայնեցրել են լրացուցիչ քայլեր, որոնք կոչված են արժանավայել նշելու այդ տարեթիվը»,-ասել Է Լավրովը, հավելելով, որ Նալբանդյանն իրեն հրավիրել Է այցելել Հայաստան:
«Մենք այդ հրավերն ընդունում ենք, համաձայնեցնում ենք նրա օրակարգը եւ այդ այցի ծրագիրը»,-ասել Է Լավրովը:
Ցուցահանդեսի բացումից առաջ Լավրովը եւ Նալբանդյանը ծաղիկներ են դրել փետրվարի 20-ին Նյու Յորքում մահացած ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի դիմանկարի առջեւ, որը տեղադրված Է ԱԳ նախարարության առանձնատանը:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



