Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքը պետք է որոշի` ինչպես ապրել. Էդվարդ Նալբանդյան

ПОЛИТИКА

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի, թե ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2007 թվականի նոյեմբերին համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա մենք մինչ օրս բանակցություններ ենք իրականացնում: Սակայն ամեն անգամ, երբ հասնում ենք ինչ-որ համաձայնությունների և հստակ փոխզիջումների, Ադրբեջանը քայլ, իսկ երբեմն էլ՝ մի քանի քայլ հետ է կատարում»,- նշել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտություններից առանձնանում է նրանով, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: «Նրանք մշակել և հակամարտող կողմերին ներկայացրել են խնդրի կարգավորման ընդհանուր մոտեցումներ: Հակամարտող կողմերն են նախ և առաջ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը: Այդ մոտեցումներն արտահայտված են հինգ հայտարարություններում, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ կարգավորման: Համանախագահ երկրներն առաջարկել են հստակ սկզբունքներ և տարրեր, ընդ որում, երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մյուսից, մի տարրը՝ մեկ ուրիշից: Ի տարբերություն հայկական կողմի դիրքորոշման` Ադրբեջանը փորձում է ձևացնել, որ նման հայտարարություններ առհասարակ գոյություն չունեն»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Խոսելով այն մասին, թե հակամարտության լուծման ինչպիսի փոխզիջումային տարբերակ է տեսնում` Նալբանդյանը հիշեցրել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունները: 

«Խոսքը երեք սկզբունքի մասին է, առաջինը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում: Ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ամեն օր սպառնալ, ինչպես նաև ուժ կիրառել: Երկրորդ սկզբունքը ինքնորոշման իրավունքն է, իսկ երրորդը` տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ հակամարտությունը պետք է կարգավորել այդ սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը խոսում  է միայն տարածքային ամբողջականության մասին, ընդ որում` իր մեկնաբանությամբ:

«Եթե կիրառվեր այն մեկնաբանությունը, որն առաջարկում է Ադրբեջանը, ապա այժմ չէին լինի ՄԱԿ-ի անդամ այն երկրները, որոնք անկախ պետություն են դարձել հենց ինքնորոշման իրավունքից օգտվելու միջոցով: Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն է, ժողովուրդը ժամանակին անցկացրել է հանրաքվե և կողմ քվեարկել անկախությանը: Համանախագահների առաջարկներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, ինչը կունենա միջազգային իրավական ուժ: Սա այն բանաձևն է, որում ամեն ինչ ասված է: Հենց դրանից է, որ խրտնում է Ադրբեջանը: Միջազգային հանրությունն ասում է մի բան, իսկ Բաքուն՝ բացարձակապես այլ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ»,- ընդգծել է Նալբանդյանը:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян