9-ամյա տղան 1.200 դոլար է նվիրաբերել ոստիկանական շների զրահաբաճկոնների համար
ОБЩЕСТВОԱմերիկյան Մինեսոտա նահանգում 9-ամյա Իտան Ֆլինտը 1.200 դոլար է նվիրաբերել ոստիկանական K-9 ստորաբաժանման շների զրահաբաճկոնների համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CBS News-ին:
4-րդ դասարանցի տղան կանոնավոր կերպով խնայել է այն դրամը, որ նրան նվիրել են ծննդյան տարեդարձին:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ բոլոր ոստիկանները հատուկ բաճկոններ ունեն, սակայն ֆինանսավորումը չի բավականացնում նաեւ բոլոր կենդանիներին նույնպիսի պաշտպանություն ապահովելու համար:
«Որոշ շներ այդպիսի բաճկոններ ունեն, իսկ որոշները՝ ոչ: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է նա:
Ֆլինտը կենդանիներին օգնելու համար գումար է հավաքում արդեն 4 տարի: Նա նաեւ ասել է, որ ծնողներն ամբողջությամբ սատարում են իրեն:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



