Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արա Պապյան. «Միևնույնն է 52%–ը կմնա ՀՀԿ–ին». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ ցուցակում ըստ էության ոչինչ էլ չի փոխվել, պարզապես առաջին տասը համարի տակ հանդես եկողներին օգտագործելով որպես ցուցանմուշ, փորձել են իմիտացիա ստեղծել, թե ամեն ինչ փոխվել է: Ընտրություններից հետո, սակայն, պարզ կդառնա, որ ամեն ինչ նույնն է մնացել. համոզված է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: 

«Ինչպես շուկայում են երևացող մասում դնում ամենալավ տանձերն ու խնձորները, բայց գնելու ժամանակ տակից փտածներն ու փչացածներն են լցնում տոպրակի մեջ, այնպես էլ ՀՀԿ ցուցակն է: Հիմնականում առևտուր կատարելուց հետո, տանն է միայն պարզ դառնում, թե ինչ որակի տանձ կամ խնձոր են «նաղդել»: Այ հիմա, այդ ցուցակը «նաղդելու» ցուցակ է, այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ իբր թե մեջներից լավագույնները ներկայացված լինեն, բայց եթե նրանք են լավագույնները, պատկերացրեք, թե մնացածներն ինչ որակ ունեն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով ընտրությունների միջոցով իրականում ոչինչ էլ չի կարող փոխվել, քանի դեռ Հայաստանում դրանք արդար ու ազատ չեն, բացի այդ՝ կազմակերպվում են թաղային հեղինակությունների, փողի ու բռնի ուժի կիրառմամբ: Ներկայացված ցուցակով իշխանություններն ընդամենը փորձել են մականունավորներին շղարշով պատել, որպեսզի նրանք առաջին հայացքից չերևան, իսկ որպես շղարշ ցուցակում ներառել են իրենց ազգականներին, բարեկամներին ու որդիներին՝ որպես նոր դեմքեր: 

Խոսելով մյուս կուսակցությունների և դաշինքների կողմից ներկայացված նախընտրական ցուցակների մասին, Ա. Պապյանն ասաց, որ այնտեղ նույնպես առանձնապես նոր դեմքեր կամ ֆավորիտներ չկան: 
«Իմ կանխատեսումներով, հանրապետականը բոլոր միջոցներն օգտագործելով, 50%–ից ավելի ձայն կհավաքի, քանի որ ընդունված նոր ընտրակարգը համատարած մեծամասնական քվեարկություն է ենթադրում, որտեղ ընտրատեղամասերը բաժանված են ենթատեղամասերի և մարդիկ իրենց քվեն տալու են ոչ թե գաղափարախոսությանը, այլ՝ իրևենց թաղի հեղինակությանը, կամ ով իրենց լավություն է անում»,– աաց Ա.Պապյանը:

Ապագա խորհրդարանում, ըստ նրա ներկայացված կլինեն նաև ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, իսկ Կոմունիստները, հավանաբար, չեն կարողանա հաղթահարել արգելքը: «Ելք» դաշինքից և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից մեկը ներկայացված կլինի, որպես արևմտյան ուժի ներկայացուցիչ, իսկ Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքին, ըստ Ա. Պապյանի, չեն թողնի անցնել խորհրդարան: 

«Ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու համար իշխանությունները թույլ չեն տա, որ Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքը հաղթահարի 7 տոկոսանոց արգելքը, դրանով իսկ վերջնականապես կոչնչացվի նաև «Ժառանգությունը»: Ինչ վերաբերում է ՀԱԿ–ին, ապա այսօր հողատվության քարոզ է արվում և դրա ամենաուժեղ քարոզիչը ՀԱԿ–ն է: Հանրապետականները Ղարաբաղը հանձնելու քարոզչության շրջանակներում նրանց առաջ կմղեն, որպեսզի այդ ֆոնին իրենք ավելի պակաս հողատու երևան»,– ասաց Ա. Պապյանը: 

Քաղաքագետը չի կիսում այն կարծիքը, թե Օհանյանի քաղաքականություն մուտք գործելը սովորական խաղարկային սցենար է, իսկ նրա գլխավորած դաշինքը չի հայտնվի խորհրդարանում ոչ թե այն պատճառով, որ ընտրազանգվածի խնդիր կարող է ունենալ, այլ՝ Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ պետք է նրանց պատժել, ցույց տալու համար, որ իշխանության դեմ դուրս գալ պետք չէր: 

«Ի վերջո, Օհանյանի դեմ քրեկան գործ հարուցելու, Օսկանյանի որդու դեմ ակնհայտ կազմակերպված սադրանքը ցույց են տալիս, որ իշխանությունները պատրաստ են գնալ դրան: Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա այդ կուսակցությունը նման է երկրորդ պարաշյուտի՝ երբ հիմնական պարաշյուտը չի բացվում, մարդու կյանքը փրկելու համար երկրորդն է բացվում: Բայց հետաքրքիր է, որ ամեն ինչ այնպես է հաշվարկված, որ անգամ եթե բոլոր կուսակցությունները և դաշինքները անցողիկ շեմը հաղթահարեն, միևնույնն է 52%–ը կմնա ՀՀԿ–ին»,– ասաց Ա. Պապյանը: 

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահի կարծիքով հիմա իշխանություններին ավելի շատ հետաքրքրում են հետընտրական պրոցեսները, քան նախընտրականը կամ բուն ընտրությունները, քանի որ ամեն ինչ արդեն այնպես է դասավորած, որ հանրապետականները հաղթող դուրս գան: 
«Սա ընտրություն չի: Սա անգամ շախմատ չի, այլ սովորական թղթախաղ է, որի ժամանակ ամեն ինչ կարելի է հաշվարկել: Ինչ վերաբերում է երկրորդ փուլ լինել–չլինելուն, ապա իմ կարծիքով ընտրությունները չեն անցնի երկու փուլով, քանի որ դա կարող է նպաստել երկրի ապակայունացմանը»,– ասաց Ա. Պապյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай