Մոտ վեց միլիոն փախստականներ ցանկանում են Եվրոպայում հայտնվել. Bild
МЕЖДУНАРОДНОЕՄիջերկրական ծովի երկրներում մոտ 5,95 մլն փախստականներ Եվրոպայում հայտնվելու հնարավորության են սպասում։ Նման գնահատական է առկա գերմնական հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցում, որի հետ ծանոթացել է Bild-ը։
Համաձայն փաստաթղթի՝ միայն Թուրքիայում փախստականների ընդունման կենտրոններում մոտ 2,93 մլն մարդ է գտնվում, եւս մինչեւ 710 հազարը Հորդանանում, մինչեւ 1,2 մլն-ը՝ Լիբիայում։ Եւս մոտ 80 հազար ներգաղթյալներ այսպես կոչված «Բալկանյան երթուղում են», որոնցից 60 հազարը Հունաստանի տարածքում։
Նշվում է նաեւ, որ շատ փախստականներ կենտրոնական աֆրիկյան երկրներից են։ Եվրոպայում նրանք փորձում են հայտնվել Մալիով, Նիգերով, Ալժիրով եւ Լիբիայով։
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Մալիի եւ Նիգերի կառավարությունները փակեն տարանցիկ երթուղիները փախստականների համար եւ մի շարք միջոցներ ձեռնարկել ներգաղթյալներ ապօրինի տեղափոխողների դեմ։ Նույնը պետք է անեն նաեւ մյուս միջերկրածովյան երկրները։



