Արցախում տեսել ենք կայացած ժողովրդավարական երկիր. ՌԴ ներկայացուցիչ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետությունը պետք է և կարող է ունենալ անկախություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներ Վլադիմիր Եվսենը, Վալերի Կորովինը և Ալեքսանդր Ս կակովը:
«Հանրաքվեի ժամանակ մենք խախտումներ չենք նկատել: Արցախի ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է, և այստեղ մենք տեսել ենք կայացած ժողովրդավարական երկիր»,- ասաց պատվիրակության անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը և հավելեց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլին, այլևս չեն կրկնվի:
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամները նաև նշեցին, որ Արցախի ճանաչված չլինելը ոչինչ չի նշանակում. պատմությունը ջնջել հնարավոր չէ:
Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրությանփոփոխությունների նախագիծը: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացիկամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։



