Արցախի Սահմանադրական հանրաքվեն օրինակ է տարածաշրջանի բոլոր պետությունների համար. Շարմազանով
ОБЩЕСТВОԱրցախն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։
«Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը միասնական է։ Հանրաքվեն ու միջազգային դիտորդների գնահատականները ցույց տվեցին, որ Արցախն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով։ Ապրիլյան իրադարձություններից հետո, սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր, և Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ռազմական ավանտյուրայից ինքն անշեղորեն գնալու է ազատ և անկախ պետություն կառուցելու ճանապարհով», - ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցած հանրաքվեն կարող է օրինակ լինել տարածաշրջանի բոլոր պետությունների համար։
Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրությանփոփոխությունների նախագիծը: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացիկամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։



