Վրաստանում կնորոգվի դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհը
ОБЩЕСТВОՎրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը պլանավորում Է նորոգել այն ճանապարհը, որը տանում Է դեպի վրացա-ադրբեջանական եւ վրացա-հայկական սահման: Նախագիծն իրականացվում Է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Արեւելք - Արեւմուտք արագընթացիկ մայրուղու բարելակարգման նախագծի շրջանակներում: Այս փուլում Ռուսթավ – Կարմիր կամուրջ (վրացա-ադրբեջանական սահման) եւ Ռուսթավ – Մադախլո (վրացա-հայկական սահման) ավտոմայրուղիների համար սկսվում են նախ ագծման աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Ռուսթավից Սադախլոյի ուղղությամբ պլանավորվում Է 40-կիլոմետրանոց հատվածի կառուցում, իսկ Ռուսթավից մինչեւ Կարմիր կամուրջ 35 կիլոմետր հատվածի կառուցում»,- ասված Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ճանապարհների դեպարտամենտի հաղորդարգության մեջ:
Նախագծային աշխատանքների ավարտման ժամկետը 17 ամիս Է, իսկ դրանց արժեքը կազմում Է 1,7 միլիոն եվրո եւ 1,8 միլիոն լարի (շուրջ 689 հազար դոլար): Աշխատանքների կատարման հայտամրցույթը կհայտարարվի նախագծման ավարտից հետո: Նշված հատվածները Վրաստանի տարածական բարեկարգման նախագծի բաղկացուցիչ մասն են, որը երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել Է 2016 թվականի աշնանը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



