Օքսֆորդի համալսարանը 700 տարվա ընթացքում առաջին անգամ կարող Է արտասահմանյան մասնաճյուղ բացել
ОБЩЕСТВО Օքսֆորդի համալսարանն իր 700-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կարող Է մասնաճյուղ բացել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիացի պաշտոնյաներն անցյալ շաբաթ Օքսֆորդ Էին ժամանել Փարիզում համալսարանի մասնաճյուղն ստեղծելու առաջարկությամբ: Ֆրանսիական կողմը հավաստիացրել Է, որ այս մասնաճյուղը կունենա տեղի ուսումնական հաստատության կարգավիճակ եւ այդպիսով՝ կպահպանի ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը նույնիսկ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Նման առաջարկություններ են ստացել նաեւ բրիտանական մյուս համալսարանները: Համաձայնության դեպքում ուսանողական ավանի շինարարությունը, որը Օքսֆորդը ներկայացնելու Է Փարիզում, կարող Է սկսվել 2018 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



