Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների ընտրական իրավունքի մատչելիությունը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլին կայանալիք հերթական ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրաան իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մենք այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, իրականացնում ենք: Եվ այս անգան պետք է արվի հնարավորը, որպեսզի առավելագույնս ապահովենք օրենքի վերոնշյալ պահանջի կատարումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



