«Բանանց»-ը հաղթանակով է ավարտում հավաքը
ОБЩЕСТВОԵրևանի «Բանանց»-ը հաղթանակով է ավարտել Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաքի վերջին խաղում «Բանանց»-ը 1-0 հաշվով հաղթանակ է տարել Տուլայի «Արսենալ»-ի երիտասարդական թիմի նկատմամբ: «Բանանց»-ի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Էդգար Մովսեսյանը:
Այս խաղում «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը 11 ուրիշ խաղացողներ էր դաշտ բերել նախորդ օրը կայացած Յուրմալայի «Սպարտակ»-ի դեմ հանդիպման համեմատությամբ:
Առաջին կեսում վնասվածք ստացած Գագիկ Մաղաքյանի փոխարեն հաղթական գոլի հեղինակ դարձած Մովսեսյանը փոխարինման որ մտել և նա երկրորդ կեսի մեկնարկում խփեց այս հանդիպման միակ գնդակը:
«Բանանց»-ը հաղթանակներ տարավ հավաքի վերջին երկու խաղերում, իսկ մինչ այդ երկու պարտություն էր կրել և մեկ հանդիպում ավարտել էր ոչ-ոքի:



