«Թումո»-ում մեկնարկել է զինծառայողների ուսումնառությունը
ОБЩЕСТВОՀՀ բանակի ժամկետային զինծառայողները փետրվարի 20-ին սկսել են իրենց ուսումնառությունը «Թումո Դիլիջան»-ում։ Առաջին դասերը, ըստ «Թումո»-ի ծրագրի, նվիրվում են ինքնուսուցմանը «Թումո շավիղ» հարթակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հունվ արին ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։
Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով, յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ, հաղորդում է ittrend.am-ը:



