Արցախի հանրաքվեին 11:00-ի դրությամբ մոտ 20.000 քաղաքացի է մասնակցել
ОБЩЕСТВОԼՂՀ-ում անցկացվող հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 19.475 քաղաքացի կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 18.95%-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:
Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրականհանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08:00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրականփոփոխությունները նախատեսում են անցումնախագահական կառավարմանը՝խորհրդարանական համակարգից:
Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջինտվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102.757 քաղաքացի՝ Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը:
Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում էԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:



