«Բուն Բարեկենդանի» տոնի խորհրդով միջոցառում՝ Էրեբունի վարչական շրջանում
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ կազմակերպվել է տոնածիսական միջոցառում, որը մեկնարկել է Տեր Զգոն քահանայի օրհնությամբ: «Վերադարձ» ազգագրական խումբը ներկայացրել է տոնի ծիսական հատվածը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով, շնորհակալություն հայտնելով էրեբունցիներին միջոցառմանը մասնակցելու համար, վստահեցրել է, որ վարչական շրջանում ձևավորված բոլոր ավանդույթները կլինեն շարունակական, ինչպեսև համաչափ զարգացման այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեն էրէբունցիների ավելի հարմարավետ առօրյայի կազմակերպմանը: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև հյուրասիրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



