Անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ» միջոցառումը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ փետրվարի երկրորդ կեսից ընթանում են «Գեղարքունյաց ձմեռ» խորագիրը կրող զանգվածային միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, միջոցառումների կազմակերպման համար անչափ նպաստավոր են ցուրտ ձմեռը եւ մարզի բոլոր տարածքներում պահպանված ձնածածկույթը:
«Ծրագրում ներառված են կշռաքարերի բարձրացում, ձգում պտտաձողի վրա, վոլեյբոլ ձյան վրա՝ լողափնյա վոլեյբոլի կանոններով, սահնակներով միմյանց տեղափոխում, սահնակների փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարմամբ, պարանի ձգում, դահուկավազք: Մրցումներին մասնակցում են միջին եւ բարձր դասարանների տղաներն ու աղջիկները: Հաղթող թիմերը, անհատներն արժանանում են պատվոգրերի կամ հուշանվերների, որոնք հանձնում են դպրոցների տնօրենները կամ համայնքների ղեկավարները: Փետրվարի 20-ի դրությամբ միջոցառումներն ավարտվել են հանրակրթական 42 դպրոցներում: Գավառի թիվ 2 եւ 8 միջնակարգ դպրոցներում միջոցառումն անցկացվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հովանավորությամբ: Միջոցառումը հովանավորվել է նաեւ քաղաքապետարանների եւ առանձին գյուղապետարանների կողմից: Միջոցառումները մարզի համայնքներում կավարտվեն փետրվարի վերջերին»,- պատմեց Գեղամ Չարվադարյանը:
«Գեղարքունյաց ձմեռ» միջոցառումը Գավառ քաղաքի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցներում ավարտվել է խորհրդանշական խարույկի շուրջ կազմակերպված շուրջպարով: Հաղթողները խրախուսվել են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի Տարածքային զարգացման ծրագրի նվերներով:
Խոսրով Խլղաթյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



