Բիլ Գեյթսն առաջարկել Է եկամտահարկ գանձել ռոբոտներից
ОБЩЕСТВОՌոբոտների համար եկամտահարկի եւ շահութահարկի բացակայությունը մեքենաներին անարդարացի առավելություն Է ապահովում մարդկանց հանդեպ, կարծում Է Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը եւ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Quartz հրատարակությունում հրապարակված հարցազրույցում նա առաջարկել Է հարկ դնել ռոբոտներ օգտագործող ընկերությունների վրա, որպեսզի թեկուզեւ որոշ ժամանակով դանդաղեցվի գործունեության շատ տեսակների ավտոմատացումը եւ ֆինանսավորվեն կենդանի մարդկանց համար զբաղվածության այլընտրական տեսակները, ներառյալ զառամյալների խնամքը եւ դպրոցներում աշխատանքը երեխաների հետ:
«Հարկավոր Է ձգտել հարկի մակարդակի բարձրացման եւ նույնիսկ ավտոմատացման արգելակման»,- համոզված Է Գեյթսը, քանի որ տեխնոլոգիաների զարգացումն ընթանում Է մի ամբողջ շարք պրոֆեսիաներից եւ մասնագիտություններից մարդկանց դուրսմղմանը համընթաց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



