Գերմանիան հայտարարել է փախստականների զանգվածային արտաքսում սկսելու մասին. Bild am Sonntag
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել հարյուր հազարավոր այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել ԳՖՀ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել Է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար եւ հատուկ հանձնարարությունների համերկրային նախարար Պետեր Ալտմայերը:
Նրա խոսքով՝ 2015 թվականը դարձավ հումանիտար օգնության կարիքն ունեցող մարդկանց աջակցման տարի, 2016 թվականին միգրանտների հոսքն զգալիորեն նվազեց, իսկ այժմ եկել Է ժամանակը, որ Գերմանիայի տարածքը լքեն նրանք, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն:
Ինչպես հայտնել Է Ալտմայերը, անցյալ տարի 80 հազար մարդ արդեն ուղարկվել են իրենց երկրներ:
«2016 թվականին ընդունվել Է փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 700 հազար դիմում: 300 հազար խնդրատուներ մերժվել են: Մենք ցանկանում ենք արագորեն վտարել նրանց երկրից, այլապես մենք խարխլում ենք վստահությունը իրավական պետության համակարգի նկատմամբ»,-հայտարարել Է պաշտոնյան:
Ինչպես պնդում Է Ալտմայերը, առաջին հերթին կարտաքսվեն այն անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, ինչպես նաեւ նրանք, ովքեր սպառնալիք են ներկայացնում գերմանական պետության անվտանգության համար:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



