ԶԼՄ-ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները
МЕЖДУНАРОДНОЕԴոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին առաջին տարբերակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թրամփի վերանայված հրամանագրի գործողության ներքո կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները:
Բացառություն կդառնան ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները:
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսը, հրամանագրի վերջնական տարբերակը կհրատարակվի մոտ ժամանակներս: Թրամփն ինքը խոստացել Է նոր հրամանագիրը հրապարակել այս շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



