Ֆիլիպիններում առնվազն 14 դեռահաս է զոհվել ավտոբուսի վթարից
МЕЖДУНАРОДНОЕՔոլեջի առնվազն 14 սովորողներ են զոհվել Ֆիլիպինների Ռիսալի նահանգում տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inquirer.net տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը, որում վթարի պահին գտնվում Էր շուրջ 50 մարդ, Էլեկտրասյանն Է բախվել փետրվարի 20-ի առավոտյան: Ենթադրվում Է, որ վթարի պատճառ Է դարձել արգելակների խափանվելը: Պորտալի տվյալներով՝ ուսանողներն արշավի Էին մեկնել Ռիսալի նահանգի Տանայ բնակավայր:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Կառլոս Ինոֆրեի խոսքով՝ վարորդը, ենթադրաբար, ավտոբուսի կառավարումը կորցրել Է բավականին մեծ արագությամբ ընթանալիս եւ գիտակցաբար Է այն ուղղել Էլեկտրասյան վրա, որպեսզի կանգնեցնի փոխադրամիջոցը:
Ինչպես նշում Է պորտալը, զոհերի թվում կան չորս աղջիկներ, բոլոր զոհվածները ֆիլիպինյան քոլեջներից մեկի սովորողներ են: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Ավտոբուսի վարորդը լրջորեն տուժել Է:
Կատարվում Է միջադեպի հետաքննություն: Վթարի վայր են ժամանել ուսումնական հաստատության ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



