Հարավային Կորեան Փենյանից հատուցում Է պահանջել Կիմ Չեն Նամի մահվան համար
МЕЖДУНАРОДНОЕՄիջազգային հանրակցությունը պետք Է ԿԺԴՀ-ին հարկադրի համաչափ գին վճարել Կիմ Չեն Նամի մահվան համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել Է նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անը:
«Անհրաժեշտ Է ուժեղացնել համագործակցությունը միջազգային հանրակցության հետ՝ Հյուսիսիային Կորեային հարկադրելու համաչափ գին վճարել»,- ասել Է նա՝ նշելով, որ կարգադրություն Է արել պրոֆիլային գերատեսչություններին ակտիվացնել շփումները բոլոր շահագրգիռ երկրների հետ:
Կիմ Չեն Նամի, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրն Է, մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում Է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող Է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել Է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



