Մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Այդ մասին նա ասել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին, հայտնում է ТАСС-ը:
«Իրանը միշտ ասել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է: Մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել: Այդ հարցը փակված է: Դրա համար կարող է հավերժություն պահանջվել»,- ասել է Զարիֆը:
«Բոլորը խոսում են այն մասին, որ մենք բավականաչափ հզորություններ ունենք դա մեկ տարվա ընթացքում անելու համար, բայց ես հստակ և պարզ հայտարարում եմ, որ միջուկային զենքը ոչինչ չի տա մեր անվտանգությանը և չի օգնի ոչ մի երկրի անվտանգությանը: Այժմ ժամանակն է ազատվելու միջուկային զենքից, այլ ոչ միանալու այդ տեսակի զենք ունեցողների ակումբին»,- նշել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



