Պորոշենկոն եւ Ստոլտենբերգը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Պորոշենկոն ՆԱՏՕ-ի ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում անվտանգության հետ կապված բարդ իրադրության մասին: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Դաշինքը դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ սատարում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ մինչեւ «Մինսկի համաձայնությունների» ամբողջական իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հիմնադրամի կողմից աջակցության շրջանակում հետագա աշխատանքներն ակտիվացնելու մասին:
Պյոտր Պորոշենկոն նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակությանն Ուկրաինա է հրավիրել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



