Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
ФОТО
Life.panorama.am-ը գրում է.
Փետրվարի 17-ը դիզայներ Դիանա Շատվերյանի համար տոնական էր. նա նշում էր ծննդյան 32-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանան պատմեց, որ տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից.
«Ամուսինս ու աղջիկս իրենց գեղեցիկ անակնկալներով մեկնարկեցին ծննդյանս օրը ու դրանով անակնկալների եւ շնորհավորանքների շարքը սկսվեց: Արդեն առավոտյան գեղեցկության եւ դիմահարդարման սրահում, որտեղ մշտական այցելու եմ, ամեն ինչ արել էին, որպեսզի օրս հնարավորինս գեղեցկացնեն. Իսկապես նրանց անակնկալը ստացված էր, ինչի համար շատ շնորհակալ եմ: Շնորհավորանքների ու անակնկալների շարքը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, իսկ երեկոյան մտերմիկ միջավայրում երեւանյան ռեստորաններից մեկում հաճելի խնջույք ունեցա, որին ներկա էին իմ շատ սիրելի ընկերները,- պատմեց դիզայները` հավելելով, որ երեկ տխրելու մեկ պատճառ է ունեցել միայն.
«Այնպես ստացվեց, որ ընկերներիցս մի քանիսը երեկ կողքիս չէին` արտերկրում լինելու պատճառով: Մի փոքր տխրել էի, որ նրանք ինձ հետ չէին, սակայն մյուս ընկերներս ամեն բան արեցին, որպեսզի այդ փաստից չնեղվեմ»,- ժպիտով ավելացրեց Դիանան:
Դիզայների տոնական տորթն ու հագուստը հատուկ մտածված է եղել.
«Տոնական տորթիս դիզայնը պատահական չէր` այն ամբողջովին պատմում էր մասնագիտությանս մասին: Այդ դիզայնն իմ գաղափարն էր, որին որոշ լուծումներ տվեցին նաեւ տվյալ քաղցրավենիքի սրահում: Դե իսկ գույները` կարմիրն ու սեւը, հարմարեցրեցինք իմ հագուստի հետ: Ի դեպ` հագուստն էլ բավականին երկար մտածված էր. Սկզբում զգեստ էի ուզում, հետո զգեստը վերածվեց տաբատի ու ավելացան նաեւ սեւ ատրիբուտներ»,- նշեց նա:

32-ամյա դիզայները տարիքի վրա երբեք չի ֆիքսվում.
«26 տարեկանից հետո տարիների գումարը ինչ-որ հատուկ զգացողություններ չի առաջացնում ինձ մոտ: Իհարկե, բոլորն էլ տարիների հետ ավելի են իմաստանում, ինձ մոտ էլ բացառություն չէ»,- ընդգծեց նա:
Դինա Շատվերյանը 32 տարեկանում ունի գեղեցիկ ընտանիք, սիրելի աշխատանք, նվիրված ընկերներ, թվում է, թե ամեն ինչ կա երջանիկ լինելու համար: Հետաքրքրվելով, թե ի՞նչ է պակասում նրան, ի՞նչ նպատակներ ունի, պատասխանեց.
«Իհարկե, ի դեմս ընտանիքիս, աշխատանքիս ու ըներներիս, ես շատ ձեռքբերումներ ունեմ, բայց նաեւ ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ունեմ նոր նպատակներ ու ցանկություններ, որոնք չեմ առանձնացնի, բայց որոնց կատարմանը փորձում եմ հասնել: Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ: Ես շատ երջանիկ մարդ եմ, բայց աշխատանքում միշտ ավելին եմ սովորում ու ձգտում եմ ավելիին»:
Իսկ վերջում, մեր հարցին, թե Դինա Շատվերյանը իր գեղեցկուհի դստրիկին չի՞ ցանկանում քույր կամ երղբայր նվիրել, պատասխանեց.
«Իհարկե, ցանկանում եմ ու մտածում եմ այդ ուղղությամբ: Դա այն առանձնահատուկ նորությունը կլինի իմ կյանքում, որը թաքցնել ուղղակի հնարավոր չի լինի: Այնպես որ, եթե նման փոփոխություն լինի իմ կյանքում, բոլորը կիմանան այդ մասին»:





















































1
Азербайджан ждет распада Ирана через этнически-религиозные границы: «Паст»
2
Отвергающий Пашиняна принял участие в мероприятии «Образование -это модно», а затем избил детей член...
3
Кричавший «Кочарян, преступник» был арестован спустя 7 лет по статье о пытках: «Паст»
4
Цены на нефть продолжают расти на опасениях по поводу поставок
5
Самвел Карапетян меняет внутриполитический статус-кво Армении: «Паст»