Թիվ 1 ընտրատարածքում ֆավորիտը Ռոբերտ Սարգսյանն է
ПОЛИТИКАԵրևանում ՀՀԿ-ի ֆավորիտները
Երևանը բաղկացած է 4 ռեյտինգային ընտրատարածքներից, որոնցից յուրաքանչյուրում ՀՀԿ-ն ունի ազդեցիկ ֆավորիտ թեկնածուներ:
1. Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք համայնքները ընդգրկված են մեկ ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի հիմնական ֆավորիտները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն ու ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պոողոսյանն են, ովքեր էլ ապահովելու են այս ընտրատարածքում ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ:
2. Մյուս ընտրատարածքը ընդգրկում է Դավթաշեն,Արաբկիր և Աջափնյակ համայնքները, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է ռեսուրսներ և ֆինանսներ ունեցող թեկնածուներ, ինչպիսիք են` Գալուստ Սահակյանի որդի Արմանը, «Սաս»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, բայց այս ընտրատարածքի ՀՀԿ-ի հիմնական և առանցքային ֆավորիտը Ազգայի Ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանն է, ով դեռևս Դավթաշենի թաղապետ աշխատած տարիներից, մեծ հեղինակություն է վայելում իր համայնքում, ինչպես նաև` լինելով Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մեծ հեղինակություն է վայելում նաև սպորտային աշխարհում: Հենց Արթուր Գևորգյանն է լինելու ՀՀԿ-ի հիմնական ձայներ ապահովողը այս ընտրատարածքում:
3. Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքները մեկ ընտրատարածք են, որտեղ ՀՀԿ-ի հիմնական ֆավորիտը գործարար Սամվել Ալեքսանյանն է, ով բացի սեփական անձի համար ձայներ ապահովելուց` ձայներ է ապահովելու նաև իր ազգակից` ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի համար, և ըստ ամենայնի, ՀՀԿ-ն այս ընտրատարածքում` շնորհիվ Սամվել Ալեքսանյանի, կունենա ցանկալի ձայներ:
4. Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի համայնքները ընդգրկված են Երևանի 4-րդ ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի համար ձայներ է ապահովելու Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը`փորձելով իր եղբորը` Հակոբ Բեգլարյանին, դարձնել պատգամավոր: Հաշվի առնելով, որ այս ընտրատարածքում մյուս քաղաքական ուժերը ազդեցիկ թեկնածուներ չեն առաջադրել, կարելի է ենթադրել, որ այն Հանրապետականի համար շատ ձայներ ստանալու ընտրատարածք է, որտեղ հիմնական ֆավորիտը լինելու է Գագիկ Բեգլարյանի եղբայրը:
Պետք է նաև նշել, որ Երևանի բոլոր ընտրատարածքներում էլ իր անձնական հեղինակությունն ու համակրանքն ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և նա ՀՀԿ-ի համար ձայներ է ապահովելու ոչ միայն Ավան համայնքում, այլև` ողջ Երևանում:



